ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կազմել է 490.95 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 579.03 դրամ (աճել է 1.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 634.99  դրամ (աճել է 0.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.36 դրամ (աճել է 0.06 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.  արծաթ՝ 378.19 դրամ, ոսկի՝  29,792.28 դրամ, պլատին՝ 13,748.22 դրամ: