News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կիպրոսը կարող է Թուրքիայի հաջորդ թիրախը դառնալ, քանի որ նա կփորձի իր ազդեցությունը դրսեւորել նոր ինքնավստահ արտաքին քաղաքականության շրջանակներում, չորեքշաբթի օրը Jerusalem Post-ի հոդվածում գրել է վերլուծաբան Սեթ Ֆրանցմանը։

Կիրակի նախագահական ընտրություններում, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում» հաղթել է Անկարայի ֆավորիտ Էրսին Թաթարը, որն ավելի ռազմատենչ դիրքորոշում ունի կղզու ապագայի շուրջ բանակցություններում։

Համարվում է, որ Թաթարը կողմ է ինքնահռչակ հանրապետության միջազգային ճանաչմանը, այլ ոչ թե կղզու վերամիավորմանն ուղղված բանակցություններին վերադառնալուն:

«Սա կարող է Անկարային տալ հենց այն, ինչ իրեն անհրաժեշտ է Միջերկրական ծովի արեւելքում ճգնաժամերի անվերջանալի ցիկլի համար, որպեսզի «վեճի» անվան տակ հյուսիսային Կիպրոսն օգտագործի կղզու շրջակա ջրերի նկատմամբ պահանջներ ներկայացնելու համար»,- գրում է հեղինակը:

«Խոսքը էներգիայի մասին չէ, քանի որ Անկարան Սեւ ծովում էներգիայի նոր աղբյուրներ ունի: Խոսքը Եվրոպային «ապտակելու» մասին է, ինչպես Թուրքիայում ասում են ազգայնականները»:

Այս քայլը նպատակ ունի նաեւ ուժեղացնել Թուրքիայի ծովային ազդեցությունը մինչեւ Լիբիա: «Սա կկտրի Հունաստանը Կիպրոսից ու Եգիպտոսից եւ Անկարային կմոտեցնի Իսրայելին հետապնդելուն՝ աջակցելով ՀԱՄԱՍ-ին Գազայում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ