News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում ՆԱՏՕ–ին դիմելու ՀՀ իշխանությունների գաղտնի ծրագրի վերաբերյալ։ Պարզվում է՝ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 18-25–ն ընկած ժամանակահատվածում չհաջողելով ռազմաճակատում հօգուտ հայկական կողմի բեկում մտցնել, կոնկրետ գործողություններ է ձեռնարկել Հայաստանի ռազմավարական դաշնակցին փոխելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ պատերազմական թեժ օրերին Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը մտադրություն են ունեցել մեկ օրում փոխել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը դեպի արևմուտք այնպես, որ ռազմավարական դաշնակիցը գլխի չընկնի։ Ռուսաստանին «մոլորեցնելու» համար Փաշինյանը պատերազմական առաջին օրերին պաշտոնանկ արեց ԱԱԾ–ում հակառուսական քայլեր իրականացնող տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ այդ կերպ ցույց տալով իր «հավատարմությունը» ռազմավարական դաշնակցին՝ միաժամանակ լրացուցիչ երաշխիք ստեղծելով ռուսական զենքի անարգել մատակարարման համար։

Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսը փոխելու վերաբերյալ իշխանությունները զուգահեռաբար խորհրդակցություններ են իրականացրել անկախ մասնագետների հետ, որոնք հիմնականում միաբերան կոչ են արել նրանց արկածախնդրության չգնալ և երկիրը չտանել կործանման։ Իշխանությունների գաղտնի մտադրության մասին միամտաբար, գուցե նաև միտումնավոր բացահայտել էր նաև արևմուտքից ֆինանսավորվող Դանիել Իոաննիսյանը, ով հոկտեմբերի 21–ին «Սորոսականների» ու «Հակասորոսականների» մասին մի գրառում էր արել՝ նշելով. «Արսեն Խառատյանը Վաշինգտոնում հստակ վիզ է դնում հայկական դիրքորոշումը առաջ տանելու համար, միջազգային առաջատար լրատվամիջոցներով տռաս է հանում Բաքվի ու Անկարայի ներկայացուցիչներին»: Խոսքը Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի մասին է, որը պատերազմի ողջ ընթացքում հույս ուներ, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակը կարող է նոր շանսեր ստեղծել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության հարցում։

Մասնագետների հորդորները կամ Արևմուտքի ոչ վստահելի պահվածքը գործող իշխանություններին, սակայն, ստիպել է հրաժարվել իրենց անհեռանկար քայլերից։ Բնական է, որ ռուսական կողմն իմացել է Փաշինյանի «դավաճանական» մտադրությունների մասին։ Արդյունքում, չնայած հրապարակավ աջակցությանը, այսօր ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Արևմուտքը չեն վստահում ոչ Փաշինյանին, և ոչ էլ նրա թիմի մեծ մասին։ Այնուամենայնիվ, իշխող ռեժիմին դեռևս հաջողվում է կառավարության ՊՈԱԿ–ի և տեղական օլիգարխների կողմից ֆինանսավորվող ֆեյքերի ֆաբրիկաների միջոցով ֆեյսբուքյան էջերում և յութուբյան ալիքներում հանրության մի ստվար զանգվածի մոլորեցնել Պուտինի և Փաշինյանի «ջերմ հարաբերությունների» մասին միֆերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ