ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կազմել է 512.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.29 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 619.76 դրամ (նվազել է 2.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 679.78 դրամ (նվազել է 9.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.89 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 399.19 դրամ, ոսկի՝ 30,369.95 դրամ, պլատին՝ 17,467.25 դրամ: