Դեկտեմբերի 17-ին Հայաստանի մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով: Առանձին հատվածներում կնկատվի մառախուղ: Քամին՝ հարավարեւմտյան, 3-8մ/վ:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում սպասվում են տեղումներ: Գիշերային եւ առավոտյան ժամերին կնկատվի մառախուղ: Երեւանում առաջիկա գիշերը կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +6+8:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+4,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +5+7,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+4,  

Լոռիում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +4+8,  

Տավուշում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +4+8,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+4, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +6+8,

Արարատում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +6+9,  

Արմավիրում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +6+9,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+4,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +6+9,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +5+10,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +2+6,

Արցախում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +2+6 (հովիտներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +5+10):