ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կազմել է 524.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 640.64 դրամ (աճել է 2.29 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 709.51 դրամ (աճել է 9.93 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.16 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 408.65 դրամ, ոսկի՝  31,231.43 դրամ, պլատին՝ 17,331.58 դրամ: