News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ծայրահեղ աղքատության մակարդակն աշխարհում 2020 թվականին աճել է առաջին անգամ վերջին 22 տարվա ընթացքում: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` հեռավար ձեւաչափով տեղի ունեցած նիստին, որը նվիրված էր խաղաղության եւ կայունության պահպանմանն աշխարհում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գլխավոր քարտուղարը նշել է , որ կորոնավիրուսային համավարակը սրել է մի շարք բացասական միտումներ: «2020 թվականին 22 տարվա ընթացքում առաջին անգամ ծայրահեղ աղքատության աճ է գրանցվել,- ասել է նա:- Փխրուն իրավիճակում եւ հակամարտությունների պայմաններում տնտեսական գործունեության անկումը լրացուցիչ 18 միլիոնից մինչեւ 27 միլիոն մարդ կգցի աղքատության մեջ»:

Գուտերեշը նաեւ նշել է, որ ամբողջ աշխարհում «խորանում է գենդերային անհավասարությունը, ընդ որում, աշխարհը տասնամյակներով հետ է ընկել աշխատող կանանց` որպես ներառական զարգացման առանցքային խթան, մասնաբաժնի տեսանկյունից»:

«Եթե մենք պատրաստվում ենք ճեղքել աղքատության եւ կոնֆլիկտների շղթան, մեզ ավելի հավակնոտ մոտեցում է անհրաժեշտ, որը հիմնված կլինի Կայուն զարգացման նպատակներում ամրագրված երկու սկզբունքների վրա»,- համոզված է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

«Նախ, դա փոխկախվածությունն է. չի կարող լինել կայուն զարգացում առանց խաղաղության եւ խաղաղություն` առանց կայուն զարգացման, - թվարկել է նա: - Երկրորդը ներգրավվածությունն է: «Ոչ մեկին հետեւում չթողնելու» պարտավորությունը պետք է զարգացման խթանմանը, ինչպես նաեւ հակամարտությունների կանխմանն ու լուծմանն ուղղված մեր ջանքերի կենտրոնում լինի»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ