News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անցած տարվա սեպտեմբերին Ղարաբաղում սկսված իրադարձությունների եւ առաջացած բացասական հետեւանքների պատճառով էլեկտրաէներգիայի հայ սպառողներն այսուհետեւ ստիպված կլինեն օգտագործել ավելի թանկարժեք էլեկտրականություն, որն արտադրվում է Հայաստանի ներքին ռեսուրսների հաշվին: Այս մասին հունվարի 12-ին Ազգային ժողովում Տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ Ղարաբաղում զգալի թվով ՀԷԿ-երի կորստի հնարավոր հետեւանքներին առնչվող հարցին:

Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչպես է պատրաստվում լուծել էլեկտրամատակարարման խնդիրները: «Ղարաբաղում վերջին պատերազմում անահաջողությունների պատճառով մենք կորցրել ենք 8-10 մեգավատտ հզորությամբ մի քանի տասնյակ ՀԷԿ-եր: Ղարաբաղն ինքը սպառում էր ժամում 590 մլն կիլովատտ էլեկտրաէներգիա, իսկ այս տարի մետք է մեզ տրամադրեր 330 մլն կիլովատտ: Բայց այնպես է ստացվել, որ հիմա մենք պետք է Ղարաբաղն ապահովենք էլեկտրաէներգիայով: Մենք ընդհանրապես տվյալներ ունե՞նք այն մասին, թե քանի կիլովատտ էլեկտրաէներգիա ենք կորցրել»,- հետաքրքրվեց Մելքումյանը:

Ի պատասխան՝ փոխնախարարը պարզաբանեց, որ Ղարաբաղում արտադրվող էլեկտրաէներգիան 7 տոկոսով ավելի էժան էր տեղականից, քանի որ չէր նախատեսում առաքման ծախսերը եւ հնարավոր կորուստները: Դրանից բացի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն սկսել է Հայաստանից էլեկտրաէներգիա ներմուծել, ճիշտ է՝ առայժմ ոչ մշտական ռեժիմով: Վարդանյանի կարծիքով՝ տեսականորեն տարեկան կտրվածքով կարող է եւ չառաջանա Հայաստանից ԼՂՀ էլեկտրաէներգիայի արտահանման անհրաժեշտություն: Դա կախված է սեզոնից: «Իրավիճակը կպարզվի արդեն տարեվերջին: Այդ ժամանակ մենք արդեն կկարողանանք կատարել ստեղծված իրավիճակի համապատասխան գնահատում: Բայց եթե անգամ առաջանա էլեկտրաէներգիայի մատակարարումների անհրաժեշտություն, այն այդքան զգալի չի լինի»,- հավաստիացրեց Վարդանյանը:

Պաշտոնյան, այդուհանդերձ, խոստովանեց, որ հիմա իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ հանրապետությունում ջեռուցման համակարգը լիովին չի վերականգնվել, իսկ մարդիկ ստիպված են օգտվել էլեկտրական տաքացուցիչներից, որոնք գործածում են բավական մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ