News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանյան բանկերը շաբաթական կտրվածքով տրամադրում են 100-110 մլն դոլար վարկ: Նախորդ տարվա մայիս-հունիսի համեմատ առեւտրային բանկերի վարկերի ծավալներն աճել են մոտ 20-25 տոկոսով: 2010-ին շատ հազվադեպ էր պատահում, որ վարկերի ծավալը շաբաթական կտրվածքով գերազանցեր 100 մլն դոլարը:

Այն հանգամանքը, որ բանկերն ավելի շատ են վարկ տրամադրում` վկայում է տնտեսությունում առկա որոշակի աշխուժացման մասին: Նշենք, որ ներկայում տրամադրվող վարկերի երկու երրորդըը դրամային է, մեկ երրորդը` դոլարային: Նախորդ տարի էլ դրամայաին վարկերը համեմատաբար բարձր պահանջարկ էին վայելում դոլարայինի համեմատ, սակայն այդ առավելությունը 2011-ին ավելի է մեծացել:

Ըստ Կենտրոնական բանկի հրապարակաման` մայիսի 30-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.4 մլրդ դրամ (համարժեք է մոտ 70 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 44.8 մլն: Այսպիսով` շաբաթական կտրվածքով բանկային վարկերը կազմել են մոտ 115 մլն դոլար:

Սա բավական բարձր ցուցանիշ է, սակայն զիջում է 2011թ. ռեկորդին, որն արձանագրվել է դրան նախորդող շաբաթում եւ կազմել մոտ 120 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ