Ապրիլի 6-ին Հայաստանի հյուսիսային մարզերում սպասվում են կարճատեւ անձրեւներ, հնարավոր է ամպրոպ: Մնացած մարզերում կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա:
NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +20+22:
Օդի ձերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+16,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+16,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +16+19,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+16,
Լոռիում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+22,
Տավուշում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+25,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+16,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +19+22,
Արարատում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+23,
Արմավիրում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+16,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+22,
Արցախում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+27:




























