News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անհետ կորած զինծառայողների , գերիների հարազատների եւ Գլխավոր շտաբի պետի ու  ՊՆ այլ ներկայացուցիչների հանդիպումը քիչ առաջ ավարտվեց։

Ավելի քան 4 ժամ տեւած հանդիպումից հետո, ՊՆ շենքից դուրս եկած քաղաքացիները լրագրողների հետ զրույցում ասացին, որ գոհ չեն հանդիպման արդյունքներից։

 «Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին, առավել եւս ԳՇ պետը։ Նա ասում է, որ իր իրավասությունների մեջ չի մտնում, որ  հնարավոր է ինչ–որ հարցի լուծում գտնել։ Ակնկալիք չկա իրենցից, ասում են՝ աշխատում ենք, աշխատում ենք, բայց աշխատանքը չհասկացանք, թե որն էր»,– ասաց  հարազատներից մեկը։

 Չնայած այդ ամենին, անհետ կորած զինծառայողների եւ գերիների հարազատները բացել են երեկվանից փակ պահած ՊՆ շենքի մուտքի դարպասը։

Հիշեցնենք՝ նախօրեից անհետ կորածների հարազատները փակ էին պահում ՊՆ շենքի մուտքը։ Նրանք պահանջում էին հանդիպում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն նրանց հետ որեւէ մեկը չէր հանդիպել։

Երեկ երեկոյան նրանց էին  միացել նաեւ գերիների հարազատները, որոնք տեղեկություն էին ստացել, որ իրենց որդիները վերադառնալու են ռուսական խաղաղապահ զորքի հրամանատար Ռուստամ Մուրադովին Բաքվից Երեւան տեղափոխող օդանավով, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ օդանավով Երեւան է ժամանել միայն Մուրադովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ նախատեսվում է գերիների վերադարձ, մինչդեռ Ռուստամ Մուրադովը «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ գերիների վերադարձ պլանավորված չի եղել, իսկ իր այցը պլանավորված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ