News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակավայրերի ուղղությամբ իրավիճակն այս պահին որոշակիորեն հանդարտվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Հակառակորդը կրակել է Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ գյուղերի ուղղությամբ, բնակիչները ԱԹՍ-ներ են նաև նկատել երկնքում, բայց այս պահին համեմատաբար հանգիստ է»,- նշեց համայնքապետը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը քիչ առաջ հայտնել էր, որ ադրբեջանական զորքերը ինտենսիվ և թիրախային կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ և Նորաբակ գյուղերի վրա, որոնց բնակիչները փորձում են պատսպարվել:

Ըստ Արման Թաթոյանի՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Սոթքի լեռնանցքի ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ