News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ուգանդայի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել պոռնոգրաֆիայի դեմ պայքարի մասին վիճահարույց օրենքը, որի դրույթները ներառում էին հասարակական վայրերում կարճ կիսաշրջազգեստ կրելու արգելք:

Դատավճռում, որին ծանոթացել է AFP-ն, ասվում է, որ 2014 թվականի օրենքը, որը ստացել է «կարճ կիսաշրջազգեստների արգելման օրենք» անվանումը, «անհամատեղելի է Ուգանդայի Հանրապետության սահմանադրության հետ կամ հակասում է նրան»:

Օրենքը քրեականացնում էր պոռնոգրաֆիկ համարվող ցանկացած գործունեություն՝ կարճ կիսաշրջազգեստներ հագնելուց մինչեւ ռիսկային երգեր գրելը, եւ հանգեցրել է հասարակական հետապնդումների այն կանանց նկատմամբ, ովքեր կրում էին չափազանց անկեղծ համարվող հագուստներ:

2014 թվականին ուգանդացի փոփ-աստղ Ջեմիմա Կանսիիմեն ձերբակալվել էր ներքնազգեստով տեսահոլովակի համար: Ներկայումս նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում, չնայած նոր որոշման պատճառով այս գործի ապագան պարզ չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ