News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կինը Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքի է, փրկել է հնգամյա որդուն կատվառյուծից: Այդ մասին հաղորդում է CBS Los Angeles հեռուստաալիքը:

Ձկնորսության եւ վայրի բնության պահպանության ծառայության տեղեկություններով՝ մայրը լսել է երեխայի բղավոցներն ու դուրս վազել դեպի փողոց, որտեղ նրան հաջողվել է մերկ ձեռքերով հետ մղել վայրի կենդանուն իր որդուց:

«Այդ մայրը բացարձակ հերոս է»,-ասել է ծառայության ներկայացուցիչ Պատրիկ Ֆոյը:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ տղան խաղում էր տան մոտ: Հանկարծակի նրա վրա հարձակվել է կատվառյուծը, որին հաջողվել է քարշ տալով տանել երեխային շուրջ 40 մետր հեռավորության վրա: Բղավոցները լսելով՝ մայրը դուրս է եկել փողոց եւ խլել երեխային կատվառյուծից:

Տղան տեղափոխվել է հիվանդանոց գլխի, պարանոցի եւ իրանի վերին հատվածի շրջանում վնասվածքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ