News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչը կիսվել է երկարակեցության իր գաղտնիքով, հայտնել է The Independent-ը:

109-ամյա Ջոն Թենիսվուդը պնդում է, որ այսքան երկար է ապրել, քանի որ ամեն ուրբաթ «ֆիշ ընդ չիպս» է ուտում՝ տապակած ձկներից եւ կարտոֆիլ ֆրիից պատրաստվող անգլիական ուտեստ:

Բացի այդ, բրիտանացին խորհուրդ է տվել չփորձել գերազանցել սեփական հնարավորությունները: «Հակառակ դեպքում ինքներդ ձեզ կվնասեք կա՛մ ֆիզիկապես, կա՛մ հոգեպես», - բացատրել է նա: «Այնպես որ, մնացեք նրա սահմաններում, ինչին ընդունակ եք»:

Ջոն Թենիսվուդը ծնվել է 1912 թվականին: 2012 թվականին հարյուրամյակը նշելուց ի վեր՝ Ջոնն ամեն տարի Մեծ Բրիտանիայի թագուհուց շնորհավորական հեռագիր է ստանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ