News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսուհին 4 տարի փորձում է ապացուցել, որ ողջ է, այն բանից հետո, երբ դատարանը նրան մահացած է ճանաչել 2017 թվականին:

Ժաննա Պուշենը լաց է լինում, երբ պատմում է իր փորձությունների եւ այն մասին, թե ինչ է ծրագրում անել, երբ պաշտոնապես կրկին «կենդանի» կհամարվի, հայտնել է Reuters-ը:

Ամեն բան սկսվել է, երբ չորս տարի առաջ ընտանիքը նամակ է ստացել դատարանից, որտեղ սխալմամբ նշվում էր, որ նա մահացել է, եւ որ ամուսինն ու որդին պետք է վճարեն կնոջ պարտքերը:

Նամակը Pouchain մաքրման առայություն նախկին աշխատակցի կողմից սկսված բարդ իրավական գործընթացի մի մասն էր:

Պուշենը, որը չի կարողացել աշխատել եւ վախենացել է լքել տունը, քանի որ չուներ վավեր ինքնության հավաստագիր կամ սոցիալական ապահովագրության համար, սկսել է ճգնավորի կյանքով ապրել: Ընտանիքի որոշ իրեր առգրավվել են դատական ​​կարգադրիչների կողմից, եւ ընտանիքի ողջ խնայողությունները ծախսվել են գործերը կարգի բերելու համար:

Բայց այն բանից հետո, երբ դատարանները վերանայեցին Պուշենի գործը, նա ու նրա ամուսինը նորից սկսել են հույսեր փայփայել: Թեեւ կարող է ամիսներ տեւել, մինչեւ դատավորը պաշտոնապես կճանաչի, որ կինը մահացած չէ եւ չպետք է մահացած համարվի, Պուշենը հետագա անելիքների ցուցակ է կազմել:

«Ես հստակ գիտեմ, թե ինչ եմ անելու... Բժշկական զննում կանցնեմ, քանի որ գիտեմ, որ ինձ հետ ինչ-որ բան այն չէ», - ասել է նա՝ հավելելով, որ չի կարող պատշաճ բուժում ստանալ՝ սոցիալական ապահովագրության բացակայության պատճառով:

Նրա մյուս երազանքը պարզապես ամուսնու հետ տանը գտնվելն է: «Օրվա ընթացքում ինձ հաջողվում է քիչ թե շատ կենդանի զգալ, սակայն գիշերները սարսափելի են: Ժամը մեկ արթնանում եմ, քանի որ դա ինձ հանգիստ չի տալիս», - ասել է նա:

Ամուսինը՝ Պիեռ-Ժան Պուշենը, խոսելով այն մասին, թե որքան դժվար էր այդ ամենը, նույնպես լավատես է: «Հույսը մեզ ստիպում է շարունակել ու առաջ գնալ», - ասել է նա: «Արդյունքը, անշուշտ, մեր օգտին է լինելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ