News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Զոի Սթիվենսը, ով համավարակի սկզբում մնացել էր Տոնգա կղզում, վերադարձել է տուն: Այս մասին նա պատմել է իր Instagram-ում:

Զոի Սթիվենսը մեկուկես տարի անցկացրել է պոլինեզիական թագավորությունում եւ համավարակի հետ բախվել է միայն Մեծ Բրիտանիայում, հաղորդում է Gazeta-ն:

«Դիմակներ եւ հակաժանտախտային կոստյումներ: Դա վերջապես հասավ ինձ,- գրել է նա:- 1,5 տարի Տոնգայում: 1,5 տարի առանց քովիդի: Ինչպես առաջին անգամ հանդիպել համավարակին»:

Բրիտանուհին Տոնգայի թագավորություն մեկնել էր 2020-ի մարտին, նա նախատեսում էր կարճատեւ հանգիստ անցկացնել, բայց չվերթների չեղարկման պատճառով երկրից կարողացել է հեռանալ միայն 2021 թվականի սեպտեմբերի 1-ին:

Մեկուկես տարվա ընթացքում նա միջազգային հարաբերությունների մագիստրոսի դիպլոմ է ստացել:

Բացի այդ, նա հարցազրույց է տվել Forbes-ին, որտեղ խոստովանել է, որ ինքն ուրախ չէր արեւադարձային կղզում մնալու համար, չնայած այն բանին, որ կողքից նայողներին իր կյանքը դրախտային է թվում:

«Իհարկե, դրախտում մնալու գաղափարը գրավիչ է թվում»,- ասել է Զոի Սթիվենսը: «Բայց ես կարծում եմ, որ ոչ ոք իրականում չի ցանկանում որեւէ տեղ իր կամքին հակառակ մնալ»:

Մինչ Տոնգա թռչելը Զոի Սթիվենսը Չինաստանում զբոսաշրջային գիդ է աշխատել: Համավարակի սկզբում նա երկրում չի եղել եւ որոշել է չվերադառնալ Չինաստան՝ կարանտինից խուսափելու համար, փոխարենը մեկնել է Տոնգայի թագավորություն: Երբ նա այնտեղ է հայտնվել, երկրում կարանտին են մտցրել՝ թռիչքներն արգելվել են, բոլոր հաստատությունները փակվել են, եւ մարդիկ շաբաթական միայն մեկ անգամ են կարողացել դուրս գալ փողոց: Ընդ որում, 2020 թվականի հունվարից մինչեւ 2021 թվականի սեպտեմբերը, ԱՀԿ-ի տվյալներով, Տոնգա կղզում COVID-19-ի ոչ մի դեպք չի գրանցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ