News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տխրահռչակ Մոնիկա Լեւինսկին կարծում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը «պետք է ցանկանա ներողություն խնդրել» 1990-ականների սիրային հարաբերությունների սկանդալում իր դերի համար, հայտնում է The Hill-ը:

«Ինձ դա պետք չէ»,- հայտարարել է Լեւինսկին՝ պատասխանելով այն հարցին, թե կարծում է արդյոք ինքը, որ Քլինթոնը պետք է ներողություն խնդրի իրենից: «Նա պետք է ցանկանա ներողություն խնդրել այնպես, ինչպես ես կցանկանայի ներողություն խնդրել այն մարդկանցից, ում ես եւ իմ գործողությունները ցավ են պատճառել»,- Today-ին FX-ի American Crime Story: Impeachment-ին տված հարցազրույցում ասել է նա:

Բինի Ֆելդշտեյնը խաղում է Սպիտակ տան 22-ամյա պրակտիկանտուհու դերը մի սերիալում, որտեղ հիմնական ուշադրությունը դարձվում է Լեւինսկու պատմության «անհայտ կողմերի» վրա:

Լեւինսկին շոուի պրոդյուսերն է: «Դա դրամատիզացիա է, բայց դրա մեջ կա հսկայական հուզական ճշմարտություն, եւ ես կարծում եմ, որ սա իսկապես կարեւոր է»,- ասել է Լեւինսկին: «Կարծում եմ, որ շատերը գիտեն այս պատմության մասին, բայց նրանք շատ կզարմանան, երբ տեսնեն մի բան, որի մասին իրենք չէին էլ կասկածում»,- ասել է Լեւինսկին: «Որպես պրոդյուսեր՝ ես շատ հպարտ եմ: Որպես սուբյեկտ՝ ես նյարդայնանում եմ: Ես նյարդայնանում եմ, երբ մարդիկ տեսնում են իմ կյանքի ամենավատ պահերից մեկը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ