News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հետազոտողները ցույց են տվել, որ ազատ ժամանակի ավելցուկը բացասաբար է ազդում մարդու բարեկեցության զգացողության վրա։ Գիտնականների հոդվածը հրապարակվել է Journal of Personality and Social Psychology-ում։

Սկզբի համար Կալիֆոռնիայի եւ Փենսիլվանիայի համալսարանների գիտնականներն ուսումնասիրել են երկու հարցումների, որոնց մասնակցել է 35 հազար ամերիկացի, տվյալները։ Դրանցից մեկում մասնակիցները ներկայացրել են մանրամասն տեղեկություն այն մասին, թե ինչով են նրանք զբաղվել նախորդ 24 ժամում, եւ ինչպես է դա անդրադարձել նրանց վրա։ Պարզվել է, որ ինքնազգացողությւոնը լավացել է ազատ ժամանակի ավելացման հետ մեկտեղ, սակայն երկու ժամ սահմանին հասնելուց հետո ինքնազգացողության լավացումը դադարել է, իսկ հինգ ժամից հետո սկսել է նվազել։ Մյուս հարցման վերլուծությունը ի հայտ է բերել նույն վնասը բարեկեցության զգացողության համար։

Այնուհետեւ հետազոտողները երկու օնլայն-փորձ են իրականացրել՝ ավելի քան վեց հազար մարդու մասնակցությամբ։ Առաջինում մասնակիցներին խնդրել են պատկերացնել, որ վեց ամսվա ընթացքում ամեն օր նրանք միայն սահմանված չափի ազատ ժամանակ են ունենալու։ Նրանց պատահական ժամանակ են նշանակել՝ 15 րոպեից մինչեւ յոթ ժամ, եւ խնդրել նկարագրել իրենց զգացողությունները։ Նվազագույն եւ առավելագույն ժամանակ ունեցող մարդկանց մոտ ինքնազգացողությունն ավելի վատ է եղել։ Երկրորդ փորձի մասնակիցներին նշանակել են միջին՝ 3,5 ժամ կամ առավելագույն (յոթ ժամ) ազատ ժամանակ, բայց միաժամանակ խնդրել են այն անցկացնել արդյունավետ (մարզումներ կամ հոբբի) կամ անարդյունավետ (հեռուստացույց դիտել) զբաղմունքներով։ Վերջինների կատարման ժամանակ անգամ ազատ ժամանակի ամենամեծ քանակության դեպքում ինքնազգացողությունը վատացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ