News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հետազատությունների համաձայն՝ մարդու ուղեղը կարող է դեգրադացվել առանց մշտական մարզումների: Այնպիսի զբաղմունքը, ինչպես գրքեր կարդալը, աշխատանքը ժամանակի հետ եւ մեծ արագությամբ չի պահպանում ուղեղը տոնուսի մեջ, քանի որ հենց ուսումն է լավագույն տարբերակը, հաղորդում է Planet Today-ը:

Գիտնականները պատմել են, որ օրեցօր նույնատիպ խնդիրներ կատարելու հետեւանքով մարդկային ինտելեկտն արտադրում է այսպես կոչված «էնգրամներ»: Դա նշանակում է, որ այդ գործողություններն այլեւս չեն պահանջվում մտավոր ծախս կատարելու համար, իսկ դա նշանակում է, որ ուղեղը գրեթե ներգրավված չէ, ինչը դեգրադացիայի համար իդեալական միջավայր է:

Մշտական ուսուցման դեպքում ուղեղը զարգանում է եւ անգամ մեծանում չափերով: Դա ապացույցն է հետազոտությունը, որի ժամանակ ուսումնասիրել են լոնդոնյան տաքսիստների ուղեղը: Բանն այն է, որ նրանք սովորում են 3-4 տարի: Լոնդոնը տոպոգրաֆիայի առումով ամենաբարդ քաղաքներից մեկն է: Հենց դրա շնորհիվ տաքսիստների ուղեղը գտնվում է մշտական տոնուսի մեջ: Նշվում է, որ փորձարկվող տաքսիստների հիպոքամփը մեծացած է եւ պարունակել է ավելի մեծ քանակությամբ գորշ նյութ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ