News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մասնագետները պատմել են, որ բանանները, որոնք ունեն կոր ձեւ, ավելի հասած են, քան ուղիղ ձեւ ունեցողները, հաղորդում է Planet- today-ը՝ հղում անելով Sohu-ին:

Հաղորդվում է, որ բանանի կեղեւի նուրբ դեղին կամ ոսգեգույն երանգավորումն օգնում է հասկանալ բանանի հասունության աստիճանը: Ոսկեգույն երանգավորմամբ դեղին գույնը ցույց է տալիս, որ պտուղն ամբողջությամբ չի հասել, սակայն համային որակներն այնքան էլ չեն զիջում հասած բանաններին:

Կարելի է նաեւ պարզել, թե որքանով է բանանը հասած կեղեւի խտությամբ եւ ճկունությամբ: Եթե բանանն ունի կարծր կառուցվածք, իսկ կեղեւը բավականին էլաստիկ չէ, այն դեռեւս չի հասել: Եթե բանանը կարծր է, սակայն կեղեւը էլաստիկ է, նշանակում է, որ պտուղն ամբողջովին հասել է: Եթե բանանը թողնում է կպչուն հետքեր, ապա այն չափազան հասած է: Մասնագետները նաեւ պնդում են, որ բանանի կոր ձեւը վկայում է առավել քաղցր մրգի մասին՝ ի տարբերություն ուղիղ ձեւի:

Բանանների օգտակար հատկություններից են օրգանիզմից հեղուկի ավելցուկի դուրս բերումն ու զարկերակային ճնշման կարգավորումը: Բանանը պարունակում է կալիում, մագնեզիում եւ երկաթ, ինչն օգնում է երկաթի դեֆիցիտի հետեւանքով անեմիա ունեցող մարդկանց առողջությունը պահպանելու հարցում: Բանանի բաղադրության մեջ կա նաեւ շատ ֆոսֆոր եւ В ու С խմբի վիտամիններ, հակաօքսիդանտներ ու շաքար: Բանանների մեջ գրեթե բացակայում են ճարպերը, սպիտակցուներն ու առհասարակ չկա խոլեստերին: Դրա շնորհիվ բանանը գրեթե երբեք ալերգիա չի առաջացնում եւ խորհուրդ է տրվում օգտագործել հղի կանանց ու բոլոր տարիքի երեխաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ