News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Ստենֆորդի համալսարանից Յուհան Բյուրեներգն ու Կարոլինայի ինստիտուտից Հաննա Սալինը զբաղվում են մարդու եւ նրա առողջության վրա զայրույթի ազդեցության ուսումնասիրմամբ: Նրանց հետ հարցազրույցը հրապարակվել է Dagens Nyheter պարբերականում:

Մարդկային զայրույթի եւ դրա ազդեցության հետազոտությունը մեկնարկել է դեռեւս երկու տարի առաջ: Գիտափորձում մասնակցել է այնքնա շատ մարդ, որ ավելի ուշ անգամ ստիպված էին սահմանափակել ցանկացողների ընդունելությունը: Այժմ գործը գրեթե ավարտված է եւ արդյունքները կհրապարակվեն բոլորի համար: Անցկացվել են կոգնիտիվ վարքային թերապիայի բազմաթիվ առցանց սեանսներ, որոնք պետք է սովորեցնեին փորձարկվողներին վերահսկել իրենց զայրույթը:

Հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել էր զայրույթի երեք տեսակ՝ մարմնական արձագանք, միտք եւ վարք: Գիտնականները նաեւ մի կողմից խորհուրդ են տալիս զսպել զայրույթը եւ փորձել չարտահայտել այն: Չէ որ հետագայում այն կարող է առաջացնել անշտկելի բացասական փոփոխություններ հարաբերություններում: Սակայն մյուս կողմից զայրույթը գրգռման պատասխան արձագանքն է, որը կապված է շրջակա միջավայրի հետ: Եւ արդյունքում թաքցրած զայրույթը կարող է ազդել ինչպես դրա տիրոջ, այնպես էլ նրան շրջապատող մարդկանց վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ