News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն  ԱՄՆ կատարած այցի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:

«Մենք ունեինք համագործակցության տարբերակ, որը անվանել ենք հինգի կամ վեցի հարթակ: Ներկայում այս նախագծի հետ կապված դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս համատեքստում մենք նախատեսում ենք նաև որոշ քայլեր ձեռնարկել»,- նշել է Էրդողանը:

Նրա խոսքով, այս հարցը լինելու է այն հարցերի շարքում, որոնք ինքը նախատեսում է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք հնարավորություն կստանանք լավ զարգացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ ամսվա վերջին: Այսպիսով, թուրք-ռուսական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան»,-ասել է Էրդողանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ