News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

«Ամուսնություն բոլորի համար» նախաձեռնության շուրջ համազգային հանրաքվեն Շվեյցարիայում կկայանա կիրակի:

Երկրի խորհրդարանը նախորդ տարվա վերջում հաստատել է «ամուսնությունը բոլորի համար», այդ թվում՝ թույլ է տվել լեզբուհիների զույգերի համար ապահովել սերմնաբջջի բանկերի հասանելիությունը: Ավելի ուշ նախաձեռնության դեմ են ներկայացել հիմնականում երկու կուսակցությունների ներկայացուցիչները՝ Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության եւ Դաշնային դեմոկրատական միության անդամները, որոնք հավաքել են անհրաժեշտ թվով ստորագրություններ հանրաքվեի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ամռանը երկրի կառավարությունը խորհուրդ էր տվել քաղաքացիներին սատարել «ամուսնությունը բոլորի համար»: Իշխանությունների կարծիքով՝ միեւնույն սեռն ունեցող զույգերը պետք է օժտվեն նույն իրավունքներով, որն ունեն տարասեռ սույգերը: Այդպիսի զույգերը նույնպես պետք է հնարավորություն ունենան քաղաքացիական ամուսնության համար, ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Քվեարկության նախօրեին հետազոտություններն ասում են, որ նախաձեռնությունն, ըստ ամենայնի, աջակցություն կստանա: Այսպես, gfs.bern սոցիոլոգիական ինստիտուտի տվյալներով՝ Շվեյցարիայի բնակիչների շուրջ 70 տոկոսը, որոնք պատրաստվում են մասնակցել սեպտեմբերի 26-ին հանրաքվեին, պատրաստ են քվեարկել հանուն «ամուսնության բոլորի համար»:

2007 թվականից ի վեր Շվեյցարիայում նույն սեռն ունեցող մարդիկ կարող էին գրանցել հարաբերություններն այսպես կոչված գրանված զուգընկերության տեսքով: Սակայն այդպիսի միությունների անդամներին, մասնավորապես, թույլ չէր տրվում երեխաների որդեգրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ