News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 10
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրքիան հունվարից սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանին մատակարարել է 184 մլն դոլարի  պաշտպանական եւ ավիացիոն արտադրանք։ Այս մասին հայտարարել է թուրք արտահանողների միության խորհրդի անդամ Սելահեդին Քափլանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանին այդ արտադրանքի մատակարարման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 49,6%-ով:

Ընդհանուր առմամբ, 9 ամսվա ընթացքում թուրքական արտահանումն Ադրբեջան կազմել է 1,73 մլրդ դոլար (աճը`16,5%): Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջան է արտահանել քիմիական արտադրանք 372,802 մլն դոլարով (աճը`22,1%), էլեկտրոնիկան` 136,6 մլն դոլարով (աճը`12,4%), կահույքը, թուղթը եւ փայտանյութը` 104,6 մլն դոլարով (աճը՝ 8,8%), մնացած ծավալը բաժին է ընկել այլ ապրանքներին:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ