News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի դատարանում՝ նախագահությամբ դատավոր Բորիս Բախշիյանի, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, տեղի է ունեցել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի եւ մյուսների գործով նախնական դատական նիստը։

NEWS.am-ը Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանից տեղեկացավ, որ նախնական դատական նիստին քննարկվել է Մենուա Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։ Դատարանը որպես գրավի չափ է սահմանել 30 միլիոն ՀՀ դրամը։

«Այդ գումարը հիմա փորձում ենք հավաքել։ Բարեկամ, ընկեր, ով ինչ կարողանում է տալիս է։ 30 միլիոն դրամը ահռելի գումար է, պետք է կարողանանք տալ»,- նշեց պաշտպան Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) եւ ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին եւ 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Այդ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն եւս 3 անձ, նրանց թվում է նաեւ Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ