Արևելյան Լոնդոնի մզկիթների վրա խտրական բնույթի գրաֆիտի անող տղամարդը ձերբակալվել է։ Դրա մասին ասվում է Սքոթլենդ Յարդի հայտարարության մեջ։

Նշվում է, որ բրիտանական մայրաքաղաքի արևելքում բնակվող 21-ամյա Իլյա Բիլիկին մեղադրանք է առաջադրվել հինգ դրվագով, որոնք վերաբերում են «գույքի դիտավորությամբ վնասմանը՝ ռասայական և կրոնական ատելության հողի վրա»։

Ենթադրվող իրավախախտումները տեղի են ունեցել 2025 թվականի հունվարի 23-ից 25-ը։ Ըստ վարկածի՝ Բիլիկը գրաֆիտի է թողել մզկիթների և մահմեդական կրթական-լուսավորչական հաստատությունների շենքերի վրա։ Նա դատարանի առջև կկանգնի սեպտեմբերի 17-ին։

«Մենք գիտակցում ենք, որ անցյալ տարի այս միջադեպերը լուրջ մտահոգություն են առաջացրել Արևելյան Լոնդոնի մահմեդական համայնքում»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Ռոնա Հանթը։ Նա հավելել է, որ «Լոնդոնում չեն հանդուրժի մահմեդականների դեմ ատելության հողի վրա կատարվող հանցագործություններն ու և իսլամաֆոբիան»։