News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությանը պատրաստ լինելու մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Նա հավելել է, որ դաշինքը ցավում է ՆԱՏՕ-ում տեղեկատվական բյուրոն փակելու Ռուսաստանի որոշման համար, քանի որ այս միջոցը «չի նպաստում երկխոսությանն ու փոխըմբռնմանը»:

Միաժամանակ, Ստոլտենբերգը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն դեռ բաց է Մոսկվայի հետ երկխոսության համար: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնում է ՄոսկվայումՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոյի գործունեությունը:

Հոկտեմբերի 18-ին Ռուսաստանը նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին իր պատասխան քայլերի մասին ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ կազմակերպությունում երկրի մշտական ներկայացուցչության ութ աշխատակիցների հավատարմագրումը չեղյալ հայտարարելու որոշումից հետո: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ դադարեցվում է նաեւ հիմնական ռազմական ներկայացուցչի աշխատանքը:

Աշխատանքի փոփոխությունները ուժի մեջ կմտնեն, նախնական համաձայն, նոյեմբերի 1-ից: Ինչպես ավելացրել է ՌԴ արտգործնախարարը, այժմ Ռուսաստանի հետ շփումների համար ՆԱՏՕ -ն պետք է դիմի Բելգիայում Ռուսաստանի դեսպանին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ