News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի` ՀՀ կատարած աշխատանքային այցի և ՀՀ գլխավոր դատախազի հետ Երևանում կայացած պաշտոնական հանդիպման ընթացքում իրանական պատվիրակության նախաձեռնությամբ քննարկվել էին հանքային արտանետումների պատճառով ծանր մետաղներով և քիմիական նյութերով Արաքս գետի  աղտոտվածության, դրանով պայմանավորված գետի ավազանում բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքի, բնական կենսառեսուրսների պաշտպանության խնդիրների լուծման մեխանիզմներ գտնելու, այդ ոլորտում հետագա համագործակցության համար աշխատանքային ձևաչափեր մշակելու հնարավորությունները: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել խնդիրը կրկին դարձնել համակողմանի քննարկման առարկա:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ելնելով վերոնշյալից՝ հիմնախնդրի շուրջ ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրվել և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի կողմից անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը և նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարածաշրջանում հանքերի շահագործմամբ պայմանավորված Արաքս գետն աղտոտվածությունից պաշտպանելու ուղղությամբ մինչ այժմ նաև իրանական կողմի հետ համագործակցությամբ իրականացված աշխատանքները: Հավաստիացվել է, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր պոչամբարներում արդեն իսկ տեղադրված է կեղտաջրերի փակ շրջանառու համակարգ, ինչը բացառում է գործարանի շահագործման արդյունքում դեպի գետ հոսքաջրերի՝ ծանր մետաղներով և քիմիական նյութերով ախտահարումը:

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով խնդրի կարևորությունը և դրա նկատմամբ մշտական հետևողականությունը՝ խորհրդակցության արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նաև երկու երկրների դատախազությունների և իրավասու համապատասխան մարմինների համագործակցության, դրա շրջանակներում մինչ այս գետի ջրային և կենդանական ռեսուրսների, բնական միջավայրի պահպանության ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունավետությունը մշտադիտարկման ենթարկելու, գնահատելու, ինչպես նաև արդյունքում ի հայտ եկող հնարավոր խնդիրները վեր հանելու և դրանց լուծման անհրաժեշտություն առաջանալու պարագայում իրավական ներգործության կառուցակարգերի գործադրման միջոցառումներ մշակելու և իրականացնելու վերաբերյալ:         

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Իրանական մարդասիրական օգնությունը ճանապարհվեց Ալավերդի
Պատմությունն է վկայում, որ մենք՝ երկու երկրների ժողովուրդները, միշտ եղել ենք իրար կողքի՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, և այդպես էլ շարունակվելու է։ Հայաստանում...
Ակնհայտ է, թե որ պետությունները հանդես չեն եկել այնպիսի հայտարարություններով, ինչ Իրանը. ՀՀ ԱԳՆ. 24news
Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը...
Հայաստանի իշխանությունների և Իրանի միջև խնդիրներ կան․ Սուրեն Պետրոսյան
Իշխանությունը սպասարկում է երրորդ երկրի շահեր, բայց ոչ երբեք ՀՀ շահը, դա անմիջականորեն արտահայտվում է Իրանի հետ հարաբերություններում...
Հայաստանը ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Իրանի դեսպանատուն այցելելուց…
Մեր սրտերը, աղոթքները Իրանի ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդի հետ են. Բագրատ սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն
Պետք խորացնել և զագացնել այդ հարաբերությունները...
Ամենաշատ