News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը կողմերը փաստել են երկու երկրների միջեւ փոխըմբռնման ու փոխաջակցության առկայությունը, հատկապես բարձր է գնահատվել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման շուրջ: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների միջեւ ռազմաքաղաքական երկխոսությանը, որն իրականացվում է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հանդիպումների ընթացքում:

Խոսելով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայից՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի սկզբունքային դիրքորոշման եւ Արցախի ժողովրդին աջակցության համար՝ կարեւորելով արցախահայությանը 2020թ-ին տրամադրված մարդասիրական եւ ֆինանսական օժանդակությունը: Հիշատակվել է նաեւ 2020թ. հոկտեմբերի 9-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւի միաձայն ընդունումը: Կողմերը կարեւորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ձեւաչափում հնարավորությունների արդյունավետ կիրարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ