News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Իշխանությունը կարող էր ողջունել ՀԱՊկ-ի այդ որոշումը, բայց որևէ զորք չուղարկել, որովհետև իմ պատկերացմամբ դա չափազանց անհարգալից վերաբերմունք է նաև մեր զոհված տղաների հանդեպ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցությա պատգամավոր Վահե Հակոբյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ էր զորախումբ ուղարկել Ղազախստան:

«Մենք պետք է միանշանակ արձանագրենք, որ չենք կարող չկատարել ՀԱՊԿ-ի պայմանները, քանի որ ունենք պայմանագիր։ Միևնույն ժամանակ որքանով տեղյակ եմ՝ պայմանագրում աշխարհագրական բաժանում կա․ ամեն երկիր պատասխանատու է իր տարածաշրջանի համար, այսինքն մեք պատասխանատու ենք հարավի համար։ Բացի այդ, հաշվի առնելով, որ Նազարբաևը շնորհավորեց Ալիևին պատերազմում հաղթելու համար, նա  կարող էր ողջունել ՀԱՊԿ-ի այդ որոշումը, բայց որևէ զորք չուղարկել, որովհետև իմ պատկերացմամբ դա չափազանց անհարգալից վերաբերմունք է նաև մեր զոհված տղաների հանդեպ։ Բացի այդ դու քո տարածքում ունես ադրբեջանական զինված ուժ, այդ հարցերը չես կարողանում ՀԱՊԿ-ով կարգավորել, բայց ՀԱՊԿ-ի որոշումը կայծակնային արագությամբ կատարում ես, որպեսզի զորք ուղարկես Ղազախստա՞ն, ո՞րն է այստեղ տրամաբաությունը»,-ասաց պատգամավորը։

Պատգամավորի կարծիքով`Փաշինյանը  հայտնվել է մի իրավիճակում, որ հակասում է ինքն իրեն, տարիներ շարունակ իր արտահայտած մտքերին:

«Մյուս կողմից՝ մարդ, ով հրահրել է Մարտի 1-ը, ով պարծենում էր այն ժողովրդով, որ խլել էր ոստիկանից մահակն ու վահանը, ով 2018 թվականին նույն ճանապարհով էր եկել իշխանության, հիմա ուղարկում է զինվորներ Ղազախստան, որ նույն ղազախ ոստիկանից խլված վահանն ու մահակը հետ վերադարձնի իրենց։

Նիկոլ Փաշինյանի ուսապակերից մեկը՝ Արմեն Գրիգորյանը, ասում է, որ հուսով ենք՝ նման իրավիճակում ՀԱՊԿ-ը մեզ էլ կօգնի, խոսում է մի բանի մասին, որ այս կառավարությունը անսկզբունք է, նրանց մոտ ի սպառ բացակայում է պետական, ազգային շահի զգացումը և օրակարգում ունի մեկ խնդիր՝ պահպանել աթոռները։ Դրա համար նրանք ՀԱՊԿ էլ կբերեն այստեղ, ՆԱՏՕ էլ, թալիբներին էլ»,-ասաց նա։

Հակոբյանի խոսքով` 2020 թվականին Փաշինյանը ոչ թե դիմել է ՀԱՊԿ-ին, այլ դրա իմիտացիա է ստեղծել։

«Բանավոր դիմելուց հետո խնդրեցին գրավոր դիմում ներկայացնել, չեղավ նման դիմում։ Տոկաևը նույնպես բանավոր դիմեց և ստացավ նույն պատասխանը և 3 վայրկյանում գրավոր դիմում ներկայացրեց, ևս 5 րոպե և ՀԱՊԿ-ի զինված ուժերը մուտք են ործում Ղազախստան»,- հավելեց նա։

Պատգամավորը Մարտի 1-ի իրադարձությունների եւ Ղազախաստանում այսօր կատարվող  իրադարձությունների միջեւ ընդհանրություն տեսնում է. «Ես կարծում եմ՝ դա նույն պրոցեսն էր, որը հրահրվել էր Արևմուտքի կողմից։ 2008-ին գործող կառավարությանը հաջողվեց պահպանել սահմանադրական կարգը։ Բնական է, որ կա մասշտաբների տարբերություն, բայց էությունը նույնն է․ մեր կառավարությունը կարողացավ իր ուժերով պահպանել սահմանադրական կարգը»։

Պատգամավորը նաեւ թուրքական հետք է տեսնում Ղազախստանում կատարվող իրադարձություններում:

«Արևմուտքի հենակետը այս տարածաշրջանում Թուրքիան է։ Մենք ունենք երկու տարբերակ՝ կա՛մ շրջվում ենք դեպի Արևմուտք, որտեղ դոմինանտը թուրքերն են, կա՛մ չենք շրջվում, ռուսներն են մնում։ Եթե ուզում ենք վերջնականորեն կորցնել մեր ինքնիշխանությունը, կարող ենք շրջվել դեպի Արևմուտք, որն էլ համառորեն անում է այս իշխանությունը«,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ