News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 6–րդ հարկի բնակարաններից մեկում երեք օր առաջ բռնկված հրդեհի հետեւանքով Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պացիենտի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

«Պացիենտի վիճակը ծայրայեղ ծանր է, շնչառական խնդիրներ ուներ, երեկ միացվել է արհեստական շնչառության սարքին։ Նա ունի 4–րդ աստիճանի այրվածք՝ բոցով, շնչուղիները նույնպես այրվել են, ունի նաեւ զուգակցող հիվանդություններ»,– ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը։

Նշենք, որ հունվարի 7-ին, Երեւանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի  6-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել։ Հրդեհը մարվել էր ժամը 00։53-ին։ Այրվել էր 6–րդ հարկի բնակարաններից մեկը՝ գույքով եւ 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակները (մոտ 18 քմ)։

Փրկարարները շենքից տարահանել էին 28 քաղաքացու, բնակիչներից Ռ. Ս.-ն (ծնված 1946 թ․) հոսպիտալացվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ, նրա վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։ Հրդեհի հետեւանքով «Մուրացան» հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նաեւ Մ. Տ.-ն (ծնված 2019 թ․)՝, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել էր բավարար։ «Մուրացան» հիվանդանոցից մեզ փոխանցեցին, որ երեխան դուրս է գրվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ