Շուտով Հայաստանում կբացվի Կովկասի մասշտաբով առաջնակարգ, իր շքեղությամբ նմանը չունեցող «Դվին» հյուրանոցային համալիրը:

Այն ներառելու է ուղղաթիռի կայանատեղի, խաղահրապարակներ, լողավազաններ, ռեստորաններ, ակումբներ, կոնֆերանս կենտրոններ, թատրոն և կինոթատրոն:

«Դվին» համալիրի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ունենալու է A կարգի բիզնես կենտրոն՝ ապահովված նորագույն տեխնոլոգիաներով և ենթակառուցվածքներով հաջողված բիզնեսների համար:

Հյուրանոցային համալիրը կունենա շուրջ 190 համար և ստորգետնյա ավտոկայանատեղի` նախատեսված 600 մեքենայի համար: