News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նրանք, ովքեր Հայաստան են այցելում լավ մտադրություններով, համարժեք պատասխան կստանան, իսկ նրանք, ովքեր այցելում են վատ մտադրություններով, պատմական հեռանկարում պարզապես կանհետանան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հայկական պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նրա խոսքով՝ ավանդական քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում աշխարհում եւ, մասնավորապես, Հարավային Կովկասի տարածաշրջանում, զիջում են իրենց տեղը պոպուլիզմին։     

Ղազինյանը զարմանք հայտնեց, որ այսօր Եվրոպան թույլ է տալիս երկակի ստանդարտներ, որոնք հետագայում հանգեցնում են արյունահեղության։ Նակոչ արեց հետեւել եվրոպական արժեքների պահպանմանը՝ հիշեցնելով, որ 2020թ․ Ադրբեջանը եւ Թուրքիան հանցագործություններ են կատարել Արցախի ժողովրդի դեմ՝ դիմելով ահաբեկիչների օգնությանը։ 

«Սակայն նրանք երբեք արժանի պատիժ չեն ստացել։ Այս երկրների նկատմամբ ԵՄ-ի ոչ մի պատժամիջոց չի կիրառվել։ Այսօր Հայաստանը նույնպես վարակված է պոպուլիզմով, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող լուծել առաջացած խնդիրը»,- նկատեց պատգամավորը։

Դիմելով Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ Ղազինյանն ընդգծեց, որ հայ երիտասարդ զինվորները 44-օրյա պատերազմի ընթացքում չեն խնայել իրենց կյանքը՝ պաշտպանելով հայրենիքը։ «Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եղել է, կա եւ կլինի հայկական։ Այս նպատակին հասնելը յուրաքանչյուր հայի սուրբ պարտքն է»,- ասաց Ղազինյանը։  

Հիշեցնենք, որ Երեւան են ժամանել նաեւ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ