News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախը կանգնած է ճակատագրական վտանգների առջեւ, Արցախը շրջափակված է, Ալիեւը նոր կապիտուլյացիոն պայմանագիր է ներկայացրել Հայաստանին՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Վիգեն Սոսիկյանը:

«Նաեւ գիտենք, ըստ Նիկոլ Փաշինյանի, որ նա իր համաձայնությունն արդեն տվել է այդ համաձայնագրին, որ իրենք կոչում են խաղաղության պայմանագիր: Մենք նաեւ գիտենք, որ Ադրբեջանն աշխատում է Թուրքիայի հետ համագործակցաբար: Այսինքն մենք այսօր գտնվում ենք ճակատագրական վտանգի առջեւ: Եթե չկարողանանք կանխել կապիտուլյացիայի այս պայմանագիրը, մենք կգտնվենք նոր ցեղասպանության վտանգի առջեւ: Սա խաղաղության պայմանագիր չէ, կապիտուլյացիայի պայմանագիր է»,-ասաց նա:

Անդրադառնալով նախօրեին Գլենդելում տեղի ունեցած բողոքի ակցիային եւ դրա նպտակներին, Վիգեն Սոսիկյանն ասաց. «Նապատկներից մեկը կանխելն է որեւէ տեսակի համաձայնություն այս իրավիճակում, որը վտանգում է արցախահայությանը: Երկրորդ նպատակը, մենք հավաքվել էինք ի աջակցություն Երեւանում այսօր կայանալիք հանրահավաքին: Մենք երեւանցիների հետ ենք, ուզում ենք իմանա Հայաստանի ժողովուրդը, որ մենք իրենց կողքին ենք: Մենք էլ պատրաստ ենք կագնել Արցախի ժողովրի կողքին եւ ընդդեմ դավաճանական ծրագրերի, որոնք սպառնում են մեր ազգային շահերին»:

Հարցին, թե իր կարծիքով ինչ կտա հանրահավաքը, նա պատասխանեց. «Այդպես չէ, որ մեկ հանրահավաքով պետք է ամեն ինչ փոխվի: Սա պայքար է, որը պետք է լինի յուրաքանչյուր հայի պայքարը: Հանրահավաքները մեկնարկ են նոր ակցիաների, նոր գործողությունների»:

ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ շուրջ 300-400 մարդ է մասնակցել ակցիային, որի ժամանակ վանկարկել են «Ազգ-բանակ-հաղթանակ», «Դավաճան-դավաճան»:

«Ակցիան կոչ էր, որ պետք է զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 4-ի երեկոյան հարյուրավոր լոսանջելեսահայեր հավաքվել են Գլենդելում Հայաստանի հյուպատոսության մոտ՝ ի պաշտպանություն Արցախի և Արցախի հայաթափումը կանխելու Հայաստանի ժողովրդի ջանքերի։  Հավաքվածները հստակ արտահայտել են իրենց ուղերձը. դեմ են ցանկացած սցենարի, ուր Արցախը Ադրբեջանի մաս է, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ դա կլինի հերթական ցեղասպանության նախադրյալը։

Լոսանջելեսահայեր հավաքվել են Գլենդելում՝ ի պաշտպանություն Արցախի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ