News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վատիկանի շվեյցարական գվարդիայի նոր զորանոցները կանանց համար կկառուցվեն, եթե Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կամ նրա իրավահաջորդները թույլ տան կանանց միանալ էլիտար ուժերին, հայտնում է Reuters-ը։

Շվեյցարական հիմնադրամի պաշտոնատար անձինք, որոնք մոտ 45 միլիոն շվեյցարական ֆրանկ (46 միլիոն դոլար) են հավաքում ներկայիս 150-ամյա զորանոցները փոխելու համար, փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Վատիկանի պետքարտուղարի հետ:

«Նախագիծը ներառում է մեկտեղանոց սենյակներ՝ առանձին լոգարաններով»,- ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Ռիկարդո Բոսկարդինը:

«Երկու պատճառ կա։ Առաջինն այն է, որ COVID-ը հայտնվեց, երբ նախագիծը նոր էր սկսվում, իսկ երկրորդը՝ գվարդիայում կանանց ինտեգրելու հնարավորությունն է»,- ասել է Բոսկարդինը: «Սակայն այս որոշումը մերը չէ, այլ բացառապես Վատիկանինն ու Հռոմի պապինը»:

Ուժերը, որոնց հիմնական առաքելությունը Պապին պաշտպանելն է, 1506 թվականին հիմնվելուց ի վեր միայն տղամարդկանցից են կազմված են եղել: Բոլոր տղամարդիկ Շվեյցարիայի քաղաքացիներ են։

85-ամյա Ֆրանցիսկոսը Վատիկանի վարչակազմում մի շարք ղեկավար պաշտոններում կանանց է նշանակել, իսկ մարտին նա ներկայացրել է նոր նշանավոր սահմանադրությունը, որը թույլ կտա ցանկացած մկրտված կաթոլիկ-աշխարհիկի, ներառյալ կանանց, ղեկավարել Վատիկանի վարչությունների մեծ մասը:

Պապական շվեյցարական գվարդիայի հիմնադրամը, որը ֆինանսապես աջակցում է գվարդիային, արդեն մոտ 37 միլիոն ֆրանկ է հավաքել եւ պետք է եւս մոտ 7,5 միլիոն հավաքի, ասել է Բոսկարդինը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ