News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իշխանափոխության պահանջին հանրության աջակցության ոչ մի նշան չեմ տեսնում։ Այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել է Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով՝ իշխանափոխության համար հանրային աջակցություն է պետք։ «Պետք է հանրային պատվեր լինի, որպեսզի գործընթացներ լինեն»,- նշել է Բադասյանը։

Պաշտոնյան չի տեսել, որ ցույցերին 50 հազար մարդ մասնակցի, ինչպես ասում է ընդդիմությունը։ «Ցույցերի հետ կապված՝ չկա այնպիսի կայունություն, որը կարողանար անորոշություն առաջացնել, բայց մասնակի հետեւանքներ որոշ ոլորտներում (օրինակ, տուրիզմի, հանրային սննդի ոլորտներում) կարող են լինել»,- ավելացրել է ՊԵԿ-ի ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ