News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի կարծիքով՝ ուկրաինական իրադարձությունները «սպառնում են սովի համաշխարհային ալիքով», եւ ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ՝ պարենային աղետը կանխելու համար։

«Ես իմ բոլոր զրուցակիցներին հավաստիացրեցի, որ մենք պատրաստ ենք աշխատել ՄԱԿ-ի եւ գործընկերների հետ՝ պարենային գլոբալ անվտանգության վրա մեր պատժամիջոցների ցանկացած անցանկալի ազդեցություն կանխելու համար։ Մենք սերտ կապի մեջ ենք ՄԱԿ-ի հետ, որպեսզի լուծենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են սակարկումներից խուսափելը եւ պահանջների չափից ավելի պահպանումը, որոնք կարող են ազդել ռուսական հացահատիկի կամ պարարտանյութի գնումների վրա»,- շաբաթ օրն իր բլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ եվրոպական պատժամիջոցները չեն տարածվում այս արտահանման վրա։

«Մենք պատրաստ ենք այդ հարցերը քննարկել փորձագետների հետ՝ կոնկրետ խոչընդոտները, այդ թվում՝ վճարումների հետ կապված հնարավոր դժվարությունները բացահայտելու եւ դրանց լուծման ուղղությամբ աշխատելու համար»,- վստահեցրել է Բորելը։

Միաժամանակ նա խոստովանել է, որ նույնիսկ Ուկրաինայում ռուսական օպերացիայից առաջ սովի դեմ գլոբալ պայքարում դիրքերը թուլանում էին։ Բայց ուկրաինական հակամարտությունը, ըստ Բորելի, զգալիորեն սրել է իրավիճակը։

«Սննդամթերքի գները, որոնց վրա արդեն ազդել են համավարակն ու կլիմայի փոփոխությունը, իրականում երբեք այնքան բարձր չեն եղել, որքան այսօր, եւ շատ փորձագետներ զգուշացնում են, որ վատագույնը դեռ առջեւում է»,- ասել է Եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

«Մենք պետք է շտապ Ուկրաինային իր հացահատիկը Սեւ ծովով արտահանելու հնարավորություն տանք»,- գրել է Բորելը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ