News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այսօր հայտարարել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասում Կանադայի դիվանագիտական ​​ներկայության եւ ներուժի ընդլայնման մասին։

«Եվրամիությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց եւ Գերմանիայում դեսպան Սթիվեն Դիոնի առաքելությունից եւ զեկույցից հետո Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը մեծացնելու ուղիների վերաբերյալ, Կանադան նաեւ լիարժեք դեսպանություն կբացի Հայաստանում՝ մշտական ​​դեսպանով, ինչը կամրապնդի երկկողմ կապերը եւ կավելացնի Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը։

Դիվանագիտական ​​այս ընդլայնումը կօգնի Կանադայի արձագանքն ուղղել անվտանգության ի հայտ եկող սպառնալիքներին, ամրապնդել քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը եվրոպացի դաշնակիցներին աջակցելու համար, ինչպես նաեւ հակազդել Ուկրաինա ռուսական ներխուժման հետեւանքներին եւ աջակցել Հայաստանին իր ժողովրդավարական զարգացման գործում»,- ասվում է Կանադայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Անդրատլանտյան անվտանգությունը չափազանց կարեւոր է միջազգային կայունության համար: Հիմնվելով Կանադայի՝ իր եվրոպացի գործընկերների հետ  ամուր հարաբերությունների վրա՝ այսօր հայտարարված փոփոխությունները կօգնեն ապահովել մեզ մոտ անհրաժեշտ գործիքների առկկայությունը՝ հայկական ժողովրդավարության ամրապնդման եւ մեր ժամանակների անվտանգության եւ դիվանագիտության ամենալուրջ խնդիրների լուծման համար»,- հայտարարել է Ժոլին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ