News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 7-ի նիստում որոշեց 2022 թվականի պետական բյուջեում 13,3 մլրդ դրամ գումար վերաբաշխել երեք խոշոր բլոկ ծրագրեր իրականացնելու համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյանը նշեց, մոր բլոկներից մեկը վերաբերում է Կապսի ջրամբարին: «Անհրաժեշտություն կառաջանա կանխավճար տրամադրել շինարարին եւ 3,5 մլրդ դրամ լրացուցիչ գումար հատկցնելու կարիք կա: Մյուս բլոկը վերաբերում է Երեւանում իրականացվող երկու ծրագրերին՝ Արգավանդ-Շիրակի փողոց եւ Բաբաջանյան- Աշտարակ ուղղություններով: 4,1 մլրդ դրամ գումարի անհրաժեշտություն կա: Եվ երրորդը միջին վերանորոգման աշխատանքները անընդհատ ուսումնասիրման փուլում են: Հիմա այդպիսի 10 հատված ունենք 35 կմ երկարությամբ: Այս որոշմամբ 5,7 մլրդ դրամ գումար պետք է հատկացնենք»,-ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե որ ճանապարհներն են վերանորոգվելու: «Դրանցից մեկը գորիս-Քարաշեն-Տեղ 16 կմ հատված է, հաջորդը գյումրի-Վահրամաբերդ 10 կմ-անոց հատվածն է: Սա Կապս տանող ճանապարհն է, մենք հաշվի առե՞լ ենք, որ Կապսում շինարարություն է սկսելու եւ ծանր բեռնատարներ են գնալու: Հանկարծ  այնպես չլինի, որ Տաթեւ-Աղվանիի հետ կապված իրավիճակում հայտնվենք: Հաջորդը Քաջարան-Մեղրի հատվածն է նորոգվում, նաեւ Շահումյան-Աշտարակ հատվածը»,-ասաց նա:

Վարչապետը հավելեց, որ Ստեփանավանի եւ Դիլիջանի թունելները պետք է պատշաճ վիճակի բերվեն՝ միջազգային տանդարտներին համապատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ