«Անցյալ շաբաթ ես ընդունել էի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, մենք մանրամասն քննարկեցինք երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն հարցերը»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին:

«Քննարկված թեմաների թվում էին քաղաքական-տնտեսական համագործակցության զարգացումը, համատեղ համաձայնագրերի իրականացումը և Իրանի ու Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության ամրապնդումը:

Մենք ընդգծեցինք նաև խորհրդակցությունների շարունակման կարևորությունը՝ ընդհանուր շահերի պաշտպանության և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման համար:

Այս քննարկումներն ու խորհրդակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ Մոսկվայում՝ երկու երկրների նախագահների մասնակցությամբ»,- նշել է նա: