News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կարսի բնակիչները ցանկանում են բացել հայ-թուրքական սահմանային անցակետերը, գրում է թուրքական Bianet լրատվական պորտալը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ականազերծման աշխատանքների հանգեցրեց, որոնք սկսվել էին հուլիսի 14-ին Հայաստանի հետ սահմանակից Իբիշ գյուղի գյուղական հատվածում՝ Կարսի արեւելյան նահանգի Աքյակա շրջանում։

Նաիֆ Ալիբեյօղլուն, ով 1999-ից 2009 թթ. Զբաղեցնում էր Կարսի քաղաքապետի պաշտոնը, Bianet-ին ասել է, որ սահմանային անցակետերի բացումն ամենակարեւոր ձեռքբերումը կլինի: «Ականազերծումն ավելի շատ ձեւական բնույթ է կրում»,- հավելել է նա:

Ալիբեյօղլուն սահմանային անցակետերը բացելու խնդրագիրը ներկայացրել էր 2001-ին, երբ քաղաքապետ էր։ Քաղաքում գրեթե բոլորը ցանկանում էին, որպեսզի անցումները բացվեն։

«Այսօր մարդիկ եւս մեծ հույսով սպասում են սահմանային անցակետերի բացմանը»,- ասել է նա Bianet-ին: «Սահմանային անցումները, երկաթուղային եւ օդային ուղիները պետք է հնարավորինս շուտ բացվեն օգտագործման համար։ Այդ քայլերը պետք է արվեն՝ կարգավորման լրջությունը ցույց տալու համար»,- հավելել է նա։

«Մինչեւ 1999 թ. Կարսի բնակչությունը 325 հազար մարդ էր կազմում։ Այսօր Կարսի բնակչությունը կրճատվել է մինչեւ 225000։ Մարդիկ հեռանում են, քանի որ տարածաշրջանում անասնաբուծությունից բացի այլ անելիք չկա»,- ասել է Ալիբեյօղլուն։

Ալիբեյօղլուն նշել է, որ Կարսն ու Թուրքիան հսկայական տնտեսական օգուտներ կունենան, եթե Հայաստանի հետ խնդիրը լուծվի։ «Մենք մասնակցեցինք հեռուստաալիքի ուղիղ եթերում, եւ հայ պաշտոնյաները մեզ ասացին, որ մենք պետք է նայենք ապագային եւ ընդհանուր ապագա կառուցենք»,- ասել է Ալիբեյօղլուն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ