News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարությունը NEWS.am-ին պաշտոնապես հերքում է լուրերը, թե Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի հարակից հատվածներում իրադրությունը լարված է։

Ավելի վաղ թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել էր, որ լարված իրադրություն է նաեւ Սյունիքին եւ Գեղարքունիքին հարակից հատվածներում։

Նշենք, որ այսօր՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: ՊԲ-ից հայտնում են, որ հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ