News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Երկու քուրդ ազատամարտիկներ, հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ՀՀ ԱԱԾ կողմից առեւանգվել եւ հանձնվել են մեր երկրի դեմ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հովանավոր ցեղասպան Թուրքիայի իշխանություններին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«ԹԱՐՄԱՑՎԱԾ... ՀՀ Առաջին ատյանի դատարանը կայացրած է եղել որոշում, որից հետո անհասկանալի իրավիճակում խախտվել են ՀՀ օրենքները։

Նայեք այս երկու լուսանկարները. Աթիլլա Չիչեք եւ Հուսեյին Յըլդրըմ։ Երկու քուրդ ազատամարտիկներ, հեղափոխականներ, որ պայքարել են սեփական ժողովրդի ազատագրության համար, պայքարել թուրքական բռնատիրության դեմ։ Այդ պայքարի դաշտում ակտիվ գործունեություն են ծավալել նաեւ Դերսիմում։ Այն շրջանում, որտեղ Հայոց Ցեղասպանության ժամանակ բազում մեր հայրենակիցներ փրկվել են նաեւ քրդերի շնորհիվ ու հետո մասնակցել Դերսիմի ապստամբությանը։ Հիմա նրանք, հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո առեւանգվել եւ հանձնվել են մեր երկրի դեմ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հովանավոր ցեղասպան Թուրքիայի իշխանություններին։ Քրդական աղբյուրները հայտնում են, որ Լեհենգ եւ Ալիշեր գաղտնանուններն ունեցած երկու մարտիկները հանձնվել են թուրքական գաղտնի սպասարկությանը՝ MIT-ին։ Թուրքերն իրենց հերթին հպարտությամբ հայտարարում են, որ տարիներ շարունակ որոնվող երկու քրդերը իրենց ձեռքում են հայտնվել գաղտնի հետախուզական գործողության արդյունքում։ (https://www.sozcu.com.tr/.../kirmizi-bultenle-aranan-iki.../)։ Սա էլ նրանց մասին դատավիճիռը, որ հրապարկվել է հանուն Հայաստանի Հանրապետության՝ http://www.datalex.am/?app=AppCaseSearch&page=default...։

Ներեք մեզ եղբայրներ, որ ձեր զավակներին թուրքերի ձեռքը տվեցին հայերը, որտեղ նրանց կտտանքների են ենթարկելու։ Հիմա մեզ մոտ հայկական իշխանություն չէ։ Նրանք էլ են արդեն թշնամական օկուպացիոն ուժեր մեր երկրում։ Ցավոք, Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներից որեւէ տեղեկություն չստացա։ Իսկ նրանց ներկայացուցիչը Ազգային Ժողովում նույն օկուպացիոն իշխանության՝ ՔՊ կողմից պատգամավոր է։ Երեսուն տարում Հայաստանն այսպես չէր դավաճանել։ Այս տարիներին չի եղել նման դեպք։ Հիմա Նիկոլն արդեն թուրքերին տալիս է ամեն ինչ։ Վաղը չի բացառվում, հերթն արդեն Արցախյան պատերազմի հերոսներին հասնի։ Հիշեք, որ ադբեջանցիները 300 հոգանոց ցանկ են կազմել, որոնց անունները չեն հրապարակում։ Դավաճան Նիկոլը նանց հանձնեց թուրքերին։ Նա արդեն հոկտեմբերի 6-ին Պրահայում Էրդողանի հետ կարող է հանդիպի, նվեր է մատուցել թուրքերին։ Հանդիպելու է, որ հիմա էլ Հայրենիքը նվիրի։ Ներեք ինձ, մեզ եղբայրներ, դավաճանության համար։ Իմ բանտարկության տարիներին միասին հաց կիսած, հետո չդավաճանված քուրդ եղբայրներ՝ Նուրի, Խալիլ, Զաուր ու մյուսներ։ Մենք էլ կազատագրվենք այս օկուպացիոն իշխանությունից։

Տպել
Ամենաշատ