News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ բարի մտադրությունները հարցեր են առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, երբ նրան խնդրել են մեկնաբանել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը Հայաստանի եւ Ադրբեջանի բարեկամն է եւ կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի օգնի նրանց կարգավորել հարաբերությունները։

Նրա խոսքով, Ռուսաստանն իր հերթին անում է ամեն ինչ ե՛ւ գործնական, ե՛ւ միջազգային-իրավական առումով՝ այս երկար հակամարտության լուծման համար։ «Ընդհանուր առմամբ, ԱՄՆ բարի մտադրությունները հարցեր են առաջացնում, քանի որ նրանք բոլորին շատ բան են խոստանում, քիչ են անում, եւ երբեմն, ցավոք, խոստումների տակ բոլորովին այլ օրակարգ է թաքնված։ Վաշինգտոնի կատարած «բարի գործերի» ցուցակը չափազանց երկար է: Բառերին դժվար է հավատալ, իսկ գործողություններ նրանք չեն կարող ցույց տալ»,- ասել է նա:

«Ռուսաստանը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասել է Զախարովան

Որքանով տեսանք կողմերի մեկնաբանությունները, մտքերի փոխանակությունը խաղաղության պայմանագրի նախապատրաստման թեմայի շուրջ, քննարկումն անցկացվել է, այդ թվում՝ հաշվի առնելով Սոչիի գագաթաժողովի արդյունքները։ Ես երբեք չեմ տեսել հիշատակումներ, որ կողմերը հրաժարվել են ձեռք բերված պայմանավորվածություններից։ Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 31-ի համատեղ հայտարարության մեջ պետությունների ղեկավարները կարեւորել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը տարածաշրջանում կայուն երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առկա զարգացումների հիման վրա շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Մենք մեր կողմից ամենայն աջակցություն կցուցաբերենք այս գործընթացին։ Իսկ ինչ վերաբերում է կարգավորման հարցում Ռուսաստանի դերին, ապա Սոչիում առաջնորդները վերահաստատել են իրենց հավատարմությունը բոլոր եռակողմ պայմանավորվածություններին»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ