News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անկուսակցական թեկնածու, փաստաբան Նատաշա Պիրց-Մուսարը հաղթել է Սլովենիայի նախագահական ընտրություններում ձայների 100 տոկոս հաշվարկից հետո։ Այս մասին ասվում է Պետական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նա հավաքել է ձայների 53,89 տոկոսը։ Սլովենիայի Հանրապետության նախկին արտգործնախարար, Սլովենիայի դեմոկրատական կուսակցության պատգամավոր Անժե Լոգարի օգտին քվեարկել է ընտրողների 46,11 տոկոսը: Ընդհանուր առմամբ, ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է հանրապետության 908 138 քաղաքացի, ինչը կազմում է քվեարկության իրավունք ունեցող բոլոր սլովենների 53,6 տոկոսը:  

Ընտրված նախագահը պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 23-ին, երբ կլրանա պետության ներկայիս ղեկավար Բորուտ Պահորի լիազորությունների ժամկետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ