News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ԱՄՆ-ից ոչ կործանիչներ է ստացել, ոչ էլ այն փողերը, որոնք վճարվել են դրանց համար, տեղեկացրել է Anadolu գործակալությունը։

«Կային մարդիկ, որոնք սպառնում էին մեզ Ս-400-ների գնման առիթով՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Այժմ մենք բանակցություններ ենք վարում F-16-ներ գնելու վերաբերյալ, բայց մեզ մերժում են։ Մեզ խոստացել են F-35 ինքնաթիռներ, բայց խոստումը չեն պահել։ Չնայած մենք վճարել ենք մոտ 1 մլրդ 400 մլն դոլար։ Ինքնաթիռները չկան, եւ փողերն էլ վերադարձված չեն»,- ասել է պետության ղեկավարը։

Նա նաեւ նշել է, որ Թուրքիան «միշտ պահում է տված խոսքը եւ գործընկերներից սպասում է, որ նույն կերպ վարվեն իր հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ