News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Սամանդաղ շրջանում տեղի ունեցած հուժկու երկրաշարժներից թեև զոհեր չեն եղել, բայց վնասվել է հայկական Սուրբ Մարիամ եկեղեցին, փոխանցում է ermenihaber-ը։

Վաքըֆլը գյուղի համայնքապետ Պերճ Քարթունը նշել է, որ առաջին իսկ երկրաշարժից հետո եկեղեցին փակվել է պատարագների համար։

«Կարելի է ասել, որ վերջին երկրաշարժի հետևանքով եկեղեցին լիովին փլուզվել է։ Այս պահին այն շահագործման ենթակա չէ։ Չենք կարողանում ներսուդուրս անել, պատարագ մատուցել։ Ե՛վ դրսից, և՛ ներսից բավականին վնասվել է»,- ասել է նա։

Իսկ հայկական համայնքի նախկին ղեկավարներից Կարպիս Քուշն ասել է, որ, չնայած  վիճակը վատ է, սակայն դա համատարած է։ Միակ լավ բանն այն է, որ մարդկային կորուստներ չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ