News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանը չափազանց անհանգստացած է տարածաշրջանում Իսրայելի ցանկացած ձեւով եւ ցանկացած քանակով ներկայությամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային լրագրող Աբբաս Ջուման։

Նրա գնահատմամբ, Բաքվի եւ Թել Ավիվի միջեւ դիվանագիտական հարաբերությունների առկայությունը, դեսպանների աշխատանքը, Ադրբեջանում Իսրայելի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների աշխատանքը՝ այս ամենն արդեն բավարար է, որ Իրանում տագնապ ապրեն այդ կապակցությամբ եւ պատրաստ լինեն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ սպառնալիքին հակազդելու համար։

Նա հիշեցրեց, որ իրանցիներին շատ է մտահոգում նաեւ տարածքային հարցը, մասնավորապես՝ Սյունիքով միջանցք բացելու եւ սահմանները վերագծելու Ադրբեջանի ու Թուրքիայի մտադրությունները։

«Իրանը բազմիցս ասել է, որ սա իր եւս մեկ (իսրայելական գործոնի հետ մեկտեղ) «կարմիր գիծն է»։ Թեհրանն անընդհատ խոսում է Հայաստանի հետ առեւտրային հարաբերությունները զարգացնելու իր շահագրգռվածության մասին եւ հակառակը, ինչպես նաեւ այդ ծրագրերը խոչընդոտելու անթույլատրելիության մասին»,- հավելեց Աբբաս Ջուման։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ