News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Մենք լիարժեք բավարարված չենք ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ հանդիպումից: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ գյուղում զինվորական կացարանի ողբերգական հրդեհից մահացած զինծառայողներից  Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը:

Նշենք, որ այսօր ողբերգական հրդեհից մահացած զինծառայողների ծնողները հանդիպել են զինդատախազի հետ:

«Ամբողջը քննչական գործողության փուլում է, գաղտնիք է, չենք կարող բացահայտել: Հույս ունենք, որ գործը ճիշտ ուղղությամբ է գնում: Հարցերը տվել ենք, դրանց շրջանակներում քննություն է ընթանում, նախաքննական գաղտնիք ես չեմ կարող հայտնեմ: Մենք լիարժեք բավարարված չենք հանդիպումից»,- պատասխանեց զինծառայողի հայրը:

Նշենք, որ գործով տուժող ճանաչված ծնողները դժգոհ են եւ՛ վարույթն իրականացնող մարմնից, եւ՛ պետական կառույցներից: Նրանց ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը դեպքի հանգամանքները պարզելու նպատակով մի քանի տասնյակ գրություններ է ուղարկել տարբեր կառույցների, սակայն պատասխանները ծնողներին չեն գոհացրել:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո առաջին նախնական վարկածն առաջ է քաշել Փաշինյանը, հայտարարելով, թե սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի քանի հոդվածով: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա, որոնցից երեքը կալանքի տակ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ազատ գյուղում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Ցուցուլյանին. պայմանավորվածություն է ձեռք բերվել. Նորիկյան
Հանդիպմանը մասնակցել են Փրկարար ծառայության բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային…
Կացարանի հրդեհի գործով մեղադրվող մայորի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով․ Նորիկյան
Մեկ անգամ ևս պատասխանատու կերպով հայտարարում եմ․ Տուժողներն այս գործով գնալու են մինչև վերջ, և բոլոր պատասխանատուները…
Կացարանում մահացած 15 զինվորների գործով ներկայացվել է միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ
Միաժամանակ, հայտնում եմ, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով սույն գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքը ժամկետը երկու…
Ազատի կացարանի հրդեհի գործով կալանավորված կապիտանի խափանման միջոցը երկարացվել է
Սարգսյանը հավելել է, որ դատարանի որոշման…
Այս գործով կալանավորված 4 անձ չկա․ Փաստաբանը Վարդապետյանի հայտարարությունը համարում է չստուգված
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը քիչ առաջ հայտարարել է, որ Ազատ...
Կարճ ժամկետում կավարտենք վարույթը. Նաև ծնողների առաջ քաշած վարկածն է քննվում. Վարդապետյանը` 15 զինծառայողի մահվան մասին
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վստահեցնում է, որ կարճ...
Ամենաշատ